«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Մարտնչող անգրագետ Նիկոլի նոր «բացահայտումը»

Մարտնչող անգրագետ Նիկոլի նոր «բացահայտումը»
20.12.2024 | 12:08

Կապիտուլյանտ Նիկոլը ելույթ ունենալով ՇՊՀ 90-ամյակի միջոցառմանը ասել է.

«2500 տարի առաջ մի մարդ ասել է` Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»...

Հետաքրքիր է, սույն անգրագետը չի՞ հասկանում, որ դահլիճում նստածներից մի մասը լավ գիտե այդ «մարդուն»` Սոկրատեսին, և ուղղակի զավեշտ է նման լսարանի առաջ նման մանկամիտ ելույթներով հանդես գալը:

Նիկոլ Անհողի նման թերուսը չի հասկանում, որ այն ինչ ինքը «բացահայտում» է իր համար, շատերը դա վաղուց գիտեն և ուղղակի դեբիլություն է այն «էվրիկայի» վերածելը և բարձրաձայնելը` դառնալով ծիծաղի առարկա:

Չզարմանաք, որ մի օր էլ կրթությունը թրենդավորող Աննայի սեր Նիկոլը իր համար բացահայտի պիսուարի կամ ատամի խոզանակի «գաղտնիքը» ու դա բարձրաձայնի կառավարության նիստի կամ էլ ինչ-որ միջոցառման ժամանակ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ